5 ամենահարուստ պետությունները, որտեղ մարդիկ հիասքանչ կյանք ունեն


5 ամենահարուստ պետությունները, որտեղ մարդիկ հիասքանչ կյանք ունեն
Հուլիս 1 20:11 2020

Մեր օրերում շատ երկրներ իրենց ճիշտ քաղաքականության և ճիշտ որոշումների շնորհիվ կարող են հիանալի պայմաններ ստեղծել մարդկանց համար: Մի քանի երկրներում մարդիկ կարող իրենց թույլ տալ այն, ինչի մասին մնացածը նույնիսկ երազել չեն կարող: 

 

Հենց այդպիսի երկրների մասին էլ կխոսենք․

Քուվեյթ

Քուվեյթն աշխարհագրորեն այդքան էլ մեծ երկիր չէ, սակայն ունի ունի լավ տնտեսություն: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 74,871 դոլար է:

Այս երկիրն ունի 102 միլիարդ բարել նավթ, որը կազմում է համաշխարհային պաշարների մոտ 10%-ը, իսկ նավթի եկամուտները կազմում են ՀՆԱ-ի մոտ կեսը, արտահանման 95%-ը և կառավարության եկամուտները:


Բրունեյ

Հարուստ տնտեսություն ունեցող ևս մեկ փոքր երկիր, որն արտաքին և ներքին ձեռներեցության, պետական կարգավորման և սոցիալական ապահովության միջոցառումների համալիր է:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 77441 դոլար է:

Սինգապուր

Այս փոքրիկ քաղաք-պետությունը գտնվում է Հարավարևելյան Ասիայի կղզիներում: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 87,856 դոլար է: Սա հինգ անգամ ավելին է, քան աշխարհում սովորական մարդու մեկ շնչի եկամուտը:

Սինգապուրի տնտեսությունը կոռուպցիայից զերծ է: Այն հայտնի է իր ֆինանսական մասով և կախված է արտադրանք արտահանող այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են ՝ էլեկտրոնիկա, դեղագործություն և ֆինանսական ծառայություններ:


Լյուքսեմբուրգ

Այս բարձր զարգացած արդյունաբերական երկիրը Եվրոպայում առավել ճանաչվածներից է: Միջազգային, ֆինանսական և տուրիստական խոշոր կենտրոն է:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 105.882 դոլար է: Այս ցուցանիշը 9 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշին:


Քաթար

Հարավարևմտյան Ասիայի այս պետությունը գրավում է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ երկրների ցուցակում:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այստեղ 127,523 դոլար է:

Քաթարում նավթարդյունաբերությունը լավ զարգացած է: Նավթային արդյունաբերությունը կազմում է կառավարության եկամուտների 70%-ը, ՀՆԱ-ի 60%-ը և արտահանման եկամտի 80%-ը:

Քաթարը գազի արտահանումը օգտագործում է Եվրոպայի և Ասիայի հետ ամուր կապեր հաստատելու համար, կուտակել է 34 միլիարդ դոլար, իսկ նրա եկամուտը ավելի քան 300 միլիարդ դոլար է:



loading...