Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան վերսկսել է աշխատանքը, սակայն աշխատակիցների մեծ մասը չի հաճախում. 168․am


Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան վերսկսել է աշխատանքը, սակայն աշխատակիցների մեծ մասը չի հաճախում. 168․am
Հունիս 29 23:18 2020

Անցած շաբաթվանից «Գլորիա» կարի ֆաբրիկան վերսկսել է աշխատանքը, սակայն աշխատակիցների մեծ մասը չի հաճախում։ Մի մասը նոր է թեստավորվել, բժշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ դեռ չի ներկայացրել։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում ասել է ֆաբրիկայի տնօրենը։

«Աշխատողների 30 տոկոսն է գալիս։ Մի մասն էլ դեռ չի գալիս, քանի որ հումքին ենք սպասում, դեռ չկա։ Մենք պատվերով ենք աշխատում, հումքը տրամադրում են, մենք արտադրում, հետ ենք ուղարկում Եվրոպա։ Քանի որ իրենք էլ են հետևում ՀՀ-ում պարետի որոշումներին, ասացին՝ դե, որ դադարեցրել եք աշխատանքը երկու շաբաթով, մենք էլ երկու շաբաթ հումք չենք ուղարկել։ Երևի հուլիսի 1-ից կուղարկեն, չգիտեմ։ Բարդ իրավիճակ է»,-  ասել է ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը։

Նա հայտնեց նաև, որ ավտոբուսներ չեն վարձակալել, սոցիալական հեռավորություն պետք է պահեն, և այլն, իսկ աշխատողները տաքսիներով կամ երթուղայիններով են գնում գործի։

«6 ավտոբուս էր, հիմա 56-ը պետք է պահենք։ Ֆինանսական առումով էլ է դժվար։ Հաշվարկել ենք՝ 26 ավտոբուս կկարողանանք ինչ-որ չափով ապահովել, բայց 60-70 ավտոբուսը բարդ է»,- նշել է տնօրենը։

Նրա փոխանցմամբ՝ աշխատանքները, որ հաճախ դադարեցնում են՝ խնդիրներ, դժվարություններ են առաջանում պատվիրատուների հետ։

«Մարդիկ ասում են՝ հիմա ի՞նչ գիտենք, ինչքա՞ն կդադարեցնեք աշխատանքը։ Չենք էլ կարողանում ասել, թե երբ կսկսենք ամբողջ թափով աշխատել։ Արդեն վստահություն ես կորցնում, էլի»,- եզրափակել է Բագրատ Դարբինյանը։