Բանջարեղեն, որը համարվում է ամենաօգտակարներից մեկը


Բանջարեղեն, որը համարվում է ամենաօգտակարներից մեկը
Հունիս 25 20:36 2020

Կաղամբը քիչ քանակով ճարպ և կալորիաներ է պարունակում, բայց բավական սննդարար է: Med2.ru-ի հաղորդմամբ՝ 100 գրամ կաղամբը 254 կալորիա է պարունակում: Կես բաժակ կաղամբը՝ 75 գրամ, 4 գրամ ածխաջրեր է պարունակում, 1 գրամ սպիտակուց, վիտամին C-ի՝ օրվա չափաբաժնի 30-35 տոկոսը:

Բացի այդ՝ կաղամբը հարուստ է K վիտամինով, ֆոլաթթվով, B5, B1 վիտամիններով, կալցիումով, կալիումով, մանգանով, երկաթով, մագնիումով, ֆլավոնոիդներով:

Այս բանջարեղենն օգնում է օրգանիզմն ապահովել հակաօիքսիդանտներով, որոնք պաշտպանում են շնչառական համակարգի հիվանդություններից, նվազեցնում արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, մի խումբ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Կաղամբը մեծ քանակով վիտամին C է պարունակում: Դրա պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս պայքարել վարակների, ազատ ռադիկալների դեմ:

Հանքանյութերը, որոնք պարունակում է այս բանջարեղենը, օգնում են վերահսկել սրտի աշխատանքն ու արյան ճնշումը, կարևոր են արյան կարմիր գնդիկների ձևավորման համար: Վիտամին K-ն կարևոր է արյան մակարդելիության համար: Այն կարող է օգնել նաև նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը:

 


loading...