Հունիսի 17-ի դրությամբ դադարեցվել է 3143 կազմակերպության գործունեություն


Հունիսի 17-ի դրությամբ դադարեցվել է 3143 կազմակերպության գործունեություն
Հունիս 18 19:22 2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 17-ի  դրությամբ  կայացվել է 3143 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։

Հունիսի 17-ի դրությամբ իրականացվել է 30169 ստուգում, որից միայն  883-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն եւ խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։