Արեւաբույր գյուղի գերեզմանատան մոտ ավտոմեքենա է այրվել


Արեւաբույր գյուղի գերեզմանատան մոտ ավտոմեքենա է այրվել
Հունիս 17 05:40 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 16-ին, ժամը 16:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում գտնվող գերեզմանատան տարածքում, ավտոմեքենա է այրվում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արեւաբույր գյուղի գերեզմանատան մոտակայքում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել` 17:00-ին: Այրվել է Հարություն Կ․-ին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան։