«Մուլտի Գրուպ»-ի մեքենաները տոտալ փակել են Աճառյան փողոցը (լուսանկարներ)


«Մուլտի Գրուպ»-ի մեքենաները տոտալ փակել են Աճառյան փողոցը (լուսանկարներ)
Հունիս 16 12:28 2020

Այսօր՝ հունիսի 16-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցի մի հատվածը փակվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի տարբերանշանով բեռնատարներով։

Երթևեկությունը դադարեցվել է Աճառյան փողոց-Աճառյան 1-ին նրբանցք հատման մասում: Կոնցեռնը պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։

Փողոցը փակելուն զուգահեռ Ազգային Ժողովում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անեռնմխելիությունից զրկելու հարցով նիստ: