Աղոթեք, որ հանկարծ թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ չհայտնվեք հիվանդանոցների հերթերի մեջ․ ԵՊՀ դոցենտ


Աղոթեք, որ հանկարծ թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ չհայտնվեք հիվանդանոցների հերթերի մեջ․ ԵՊՀ դոցենտ
Հունիս 7 00:09 2020

ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 

«ԴԱԺԱՆ ԲԱՆ ԵՄ ԱՍԵԼՈՒ..❗️Ոմանք ծիծաղում էին հիվանդներին սորտավորելու արտահայտության վրա կամ ավելին քննադատում նման մոտեցման հակամարդկային լինելը: Հասանք էդ օրվան. շարունակեք նույն ոգով թքած ունենալ դիմակ կրելու հորդորների, պաշտոնյաների ասածների ու մնացած ամեն ինչի վրա, ազգովի պրոֆեսոր ենք կտրել, բոլորը վարչապետ ու նախարար են…

❗️ Դիմակի տակ դժվարությամբ շնչելու պատճառաբանությամբ դա չկրողներ ու հիվանդների սորտավորման շուրջ փիլիսոփայական մտքեր արտահայտողներ, աղոթեք, որ հանկարծ թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ չհայտնվեք հիվանդանոցների հերթերի մեջ ու խնդրեք, որ թթվածին տան շնչելու, իսկ բժիշկները ստիպված լինեն որոշել, արժե ձեզ վրա ժամանակ ու ռեսուրս ծախսել, թե ձեր հարևանը փրկվելու ավելի մեծ շանս ունի, գոնե նրան տան էդ շանսը…❗️»,- գրել է նա։



loading...