Արցախում «Օպել Աստրան» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. կան վիրավորներ


Արցախում «Օպել Աստրան» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. կան վիրավորներ
Հունիս 6 22:46 2020

Հունիսի 6-ին, ժամը 18:13-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի մասին:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները: Տեղում պարզվել է, որ Մարտունու շրջանի Ավդուռ համայնքի բնակիչ Գ.Մ-ն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հոսանքազրկել ավտոմեքենան և վերադարձել մշտական տեղակայման վայր:



loading...