Նախագահ Ալիևը վրացիներիցս վերցրեց մեր աղոթավայրերը՝ ընտրողների մոտ գլուխ գովալով , թե ճնշել է Վրաստանին. Նաթելաշվիլի


Նախագահ Ալիևը վրացիներիցս վերցրեց մեր աղոթավայրերը՝ ընտրողների մոտ գլուխ գովալով , թե ճնշել է Վրաստանին. Նաթելաշվիլի
Հունիս 6 22:18 2020
«Այս տարի վերջին 14 դարում առաջին անգամ մենք չկարողացանք տոնել Գարեջոբան/Գարեջի վանքի տոնը/ու այցելել այս հուշարձանի հիմնական հատվածը` Զատկի վանքը:

«Այս փոխհամաձայնեցված տարածքը տարել է նախագահ Ալիևն ու նրա ԶՈՒ-ն: Ակնհայտ բռնազավթում է ու ագրեսիա»: Այս մասին այսօր հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

 

Նրա հայտարարությամբ՝ վրացական իշխանությունները, երկկողմ բանակցություններ սկսելու, միջազգային հանրությանը ոտքի հանեու, Վրաստանում Ալիևի բեռների վրա պատժամիջոցներ սահմանելու փոխարեն գործ հարուցեցին Անվտանգության ծառայությունում, որի համաձայն՝ եթե ինչ-որ մեկը ձայն բարձրացնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ ազգամիջյան բախումներ առաջացնելու համար, բոլորին սպասվում է բանտարկություն:

Ըստ նրա՝ այստեղ  խոսքը վերաբերում է իշխանությունների վարած հանցավոր քաղաքականությանը, որոնք իշխանափոխությունից հետո պետք է դատապարտվեն Վրաստանի տարածքային խախտման, տարածքները հանձնելու և օտարելու համար. «երբ հարևանը վերցնում է հող, տարածք, սրբություն, պետք է լուռ մնալ, որպեսզի այն չհամարվի ռասայական ընդվզում…Այդ դեպքում  պետք է աչք փակենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցի` ռուսական օկուպացիայի վրա, որովհետև սա կարող է համարվել ազգամիջյան խտրականության դրսևորում»:

«Սա արդեն դարձել է կանոն, մենք դարձել ենք Ալիևի գաղութ: Թբիլիսիի կետրոնում Ալիևի հատուկ ծառայություններն առևանգեցին լրագրողին, տարան, դատապարտեցին անմեղ մարդուն, և այդ ամենի մասին ոչ ոք ձայն չբարձրացրեց: Այս ամենի վերաբերյալ չարվեց բողոքի ոչ մի հայտարարություն»:

 
 

Նրա խոսքերով՝ առանց Վրաստանի, ոչ մի հարևան պետություն չի կարողանա գոյատևել։

«Մեզ համար ընդունելի չէ նման բռնազավթիչ ժողովրդի հետ բարեկամությունը, մեզ համար ընդունելի է այն բարեկամությունը, որն ավանդաբար ունեցել ենք մեր եղբայր ադրբեջանցիների, հայերի, ռուսների, հրեաների, ուկրաինացիների և մեր շրջապատում գտնվող բոլոր նրանց հետ, ովքեր ապրում են մեր կողքին: 1996 թվականի հունիսի 13-ին Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Ադրբեջանը ընդունում է, որ Չիչխիտաուրին, Աղդգոմայի վանքը և այս հատվածները, որոնք այժմ վերցվել են, Վրաստանի տարածքներ են: Կառավարությունն իր ձեռքում ունի այդպիսի փաստաթղթեր, այդպիսի անսասան իրավական փաստեր, և իրեն պահում է այդքան խաբեբա, այդքան լուռ, այդքան ամոթալի»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: