Վրաստանի վարչապետը չի բացառել Քութայիսի խորհրդարանի շենքի վաճառքը


Վրաստանի վարչապետը չի բացառել Քութայիսի խորհրդարանի շենքի վաճառքը
Հունիս 6 22:09 2020

Վրացական իշխանությունները կուսումնասիրեն Քութայիսում խորհրդարանի շենքը առևտրային նպատակներով օգտագործելու հնարավորությունը, որից հետո օբյեկտը կարող է վաճառքի հանվել: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան։

«Մենք կփորձենք հաջորդ քայլերը ձեռնարկել այս շենքն օգտագործելու համար, եթե բացահայտվի որևէ տեսակի առևտրային հետաքրքրություն: Համաճարակից առաջ առևտրային մի շարք առաջարկներ եղան»,- ասել է վարչապետը:

Ոչ վաղ անցյալում նրանք նախատեսում էին ստեղծել տարածաշրջանային ոստիկանության կենտրոն Քութայիսի խորհրդարանի շենքում, որտեղ միանգամից կգործեին ՆԳՆ մի քանի գերատեսչություններ: Գախարիայի հայտարարւթյամբ՝ պետությունն այժմ պարզապես չունի ռեսուրսներ նման նախագծի համար: Վարչապետը կարծում է, որ ստեղծված իրավիճակում շենքի՝ մրցույթով վաճառքը կլինի «առավել տրամաբանական» տարբերակ:

Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ, վրացական խորհրդարանը 2012 թվականի աշնանը Թբիլիսիի կենտրոնում գտնվող Խորհրդային Միության շենքից տեղափոխվեց Քութայիսի հատուկ կառուցված ժամանակակից շենք:

2014-ին Թբիլիսիի հին խորհրդարանի շենքը վերականգնելուց հետ այնտեղ անցկացվում էին հանձնաժողովների լսումներ և բյուրոյի նիստեր, իսկ լիագումար հանդիպումներ խորհրդարանում ՝ Քութաիսիում:

2019 թվականի փետրվարից խորհրդարանը տեղափոխվեց Քութայիսիից և ամբողջությամբ շարունակեց իր գործունեությունը Թբիլիսիում: