Արմավիրում մեկնարկել են Մ-5 Արմավիր-Մ-9 ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները


Արմավիրում մեկնարկել են Մ-5 Արմավիր-Մ-9 ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները
Հունիս 6 18:25 2020

Նախորդ տարիների համեմատությամբ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից Արմավիր քաղաքում իրականացված եւ նախատեսվող ծրագրերն իրենց ծավալով եւ գումարային արտահայտությամբ աննախադեպ են, եւ այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս մարզի համար կենսական նշանակություն ունեցող հերթական ծրագրի մեկնարկի առթիվ»:

Նշենք, որ մարզկենտրոն Արմավիրում այսօրվանից մեկնարկել են բոլորիս համար շատ սպասված Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երեւանյան փողոց) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները:

Արմավիր քաղաքի համար կենսական նշանակության ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության:

Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 983.4 մլն դրամ: