Ովքեր են եղել Բյուզանդիայի հայ հզոր զորավարները


Ովքեր են եղել Բյուզանդիայի հայ հզոր զորավարները
Հունիս 6 18:18 2020

Ներսես

Ներսեսը Բյուզանդիայի հրամանատարներից էր ու Հուստինիանոս I-ի ազդեցիկ պալատականներից, ով հայկական ծագում ուներ։ Նա Բելիսարիոսի հետ միասին դարձել է վաղ միջնադարի առաջին մեծ հրամանատարերից մեկը։

535 թ. միաժամանակ ազատվեցին կոստանդնուպոլսյան և ալեքսանդրյան միապետությունների գահերը։ Այս ազատ գահերի առկայությունը մի շարք տարաձայնություների ու խառնաշփոթությունների բերեց։

Ապստամբություն բարձրացնելը վստահված էր Ներսեսին։ Յոթհազարանոց բանակ առաջնորդելով՝ Ներսեսը մի քանի օրվա մեջ քաղաքը կարգի բերեց և անգամ ստիպված եղավ այրել Ալեքսանդրիայի մի մասը։

Ներսեսի հրամանատարությամբ Բյուզանդիան փայլուն հաղթանակներ է տարել մի շարք պատերազմներում։

 

Ֆիլարետ Վարաժունի

Ֆիլարետ Վարաժունին հայկական ծագում ունեցող բյուզանդացի գեներալ էր։ Քաոսի պայմաններում, որն առաջացել էր քաղաքացիական պատերազմի և սելջուկների կողմից Փոքր Ասիայի վրա հարձակման հետևանքով, Ֆիլարետը հաջողությամբ կարողացավ իր հսկողության տակ պահել իր բանակը և Խարբերդից մինչև Կիլիկիա ընկած ողջ տարածքը։

 

Վարդան Արդավունի

Բյուզանդիայի ամենահզոր հրամանատարներից էր։ 531 թ. ապրիլին Ազարեթի գլխավորությամբ պարսկական մեծաթիվ զորքերը հատեցին Եփրատը և ներխուժեցին Կոմմագենեի տարածք։

Իմանալով այդ մասին՝ Բելիսարիոսը 20 000-անոց զորք հավաքեց։ Բյուզանդական հեծելազորը գլխավորում էր Վարդան Արդավունին, ով հաղթանակ տարավ պարսիկների կենտրոնական բանակի նկատմամբ, որն առաջնորդում էր Մանիա Ինբ Նումանը։

 

Վահան Ձախտարենցի

Նիկիայի կայսրության զորքերի գեներալն էր, կայսրության բանակի հրամանատարը Իկոնիայի սուլթանության դեմ երկրորդ ճակատամարտում։

Սկզբում սելջուկների զորքերը 800 իկոնացիների հետ բավականին հաջող էր գործում։ Նրանք ակտիվորեն տարածքներ էին գրավում, բնակիչներին գերի վերցնում։ Սակայն տարածքները թալանելուց հետո թուրքերը սկսեցին առաջին պարտությունները կրել. Նիկիայի բանակը Լասկարիսի և Ձախտարենցու հրամանատարությամբ փայլուն հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբ։

Նիկիայի կայսրության հաղթանակը դադարեցրեց թուրքական ընդլայնումը առնվազն հետագա կես դարի ընթացքում։

 

Գրիգոր Բակուրեան

Գրիգոր Բակուրեանը ծնվել է Կոստանդնուպոլսում ապրող հայկական հայտնի ընտանիքում։ Կայսրության արևելյան և արևմտյան սահմաններում սկզբում ծառայել է Միքայել VII Դուքի և Նիկեֆոր III Բոտանետեսի զորքերում։

1081 թվականից Բակուրեանը առաջնորդում էր Բյուզանդիայի բանակի ձախ ֆլանգը՝ մասնակցելով նորմանների դեմ պատերազմին։ 1082-ին նրան հաջողվեց վերջիններիս վռնդել տարածքից։

Մի քանի տարի անց՝ 1086 թ., նա պեչենեգների դեմ ճակատամարտում զոհվեց։

 

Հովհաննես Հայ

Հովհաննես Հայը Արշակունիների տոհմից VI դարի բյուզանդական հայազգի հրամանատար էր։ Նա Հուստինիանոս Մեծի լավագույն հրամանատարներից էր, որը մասնակցել է վանդալների դեմ աֆրիկյան բոլոր արշավանքներին։

Հովհաննես Հայի մահը շատ ծանր է տարել ինքը՝ Հուստինիանոսը, ով հրամայել է 100 օր խաղեր կազմակերպել իր լավագույն հրամանատարի պատվին։