Կալիֆորնիայում՝ Amazon-ի բաշխիչ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել


Կալիֆորնիայում՝ Amazon-ի բաշխիչ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել
Հունիս 6 18:08 2020

Amazon-ի՝ Հարավային Կալիֆորնիայում գտնվող բաշխիչ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Բաշխիչ կենտրոնն օգտագործվում է որպես առաքման ենթակա ապրանքների կենտրոն, հաղորդել է CNN-ը: Ըստ հեռուստաալիքի՝ միջադեպի հետևանքով փլուզվել են շենքի ամբողջական հատվածներ և պահեստի տանիքը: Տուժածներ չկան։

Ռեդլենդս քաղաքի ներկայացուցիչ Կարլ Բեյքերը հայտարարել է, որ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել ոչ միայն քաղաքի, այլև Սան Բերնարդինոյի շրջանի հրշեջները: Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: