Իշխանականների «հիստերիկ» դրսևորումները ընդդեմ Ծառուկյանի երկրի պաշտպանության


Իշխանականների «հիստերիկ» դրսևորումները ընդդեմ Ծառուկյանի երկրի պաշտպանության
Հունիս 6 16:56 2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա կոչն ըստ էության դարձել է հայաստանյան քաղաքական ու հասարակական օրակարգի թիվ մեկ թեման։

Բանը նրանում է, որ Հայստանը երեք ամիս շարունակ գտնվում է արտակարգ դրության մեջ, և սկզբնական շրջանում բավականին կառավարելի էր կորոնավիրուասյին համաճարակը, սակայն մեր իշխանությունները իրենց մտավոր ունակությունների սահմանում բավականին շուտ բաց թողեցին վիրուսային օջախների կառավարելիությունը և ունեցանք այն, ինչ կա հիմա։ Արդարության համար պետք է նշել, որ ընդդիմությունը ամենասկզբից սոլիդարություն էր հայտնել իշխանությանը՝ կորոնավիրուսի հաղթահարման հարցում՝ փափագելով, որ իշխանությունը տիրապետում է իրավիճակին, բայց երեք ամիս անց ընդդիմական ամենամեծ ուժի առաջնորդ Ծառուկյանը հանդես եկավ կոչով, քանի որ հասկանալի է, որ Հայստանում համաճարակի դեմ պայքարը կարելի  է ասել  գնում է միայն ֆեսբուքյան մակարդակի վրա, այն էլ չճշտված բազում ինֆորմացիոներով, որոնք արդեն հասարակության մոտ ո՛չ թե ծիծաղ են առաջացնում, այլ՝ լաց։

Ըստ էության Ծառուկյանի՝ կոչում և քննադատություններում որեւէ նորություն չկար։ Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում տապալվել է, չկան տնտեսական հեռանկարներ, ապագայի վերաբերյալ կանխատեսումներ։ Կան միայն բարձր աշխատավրձների պահանջներ իշխանության կողմից՝ այն էլ միայն չինովնիկների համար։ Վարչապետի նշածը, թե այն մեկ միլիարդը, որը նախատեսվում է տալ չինովնիկներին, որպես աշխատավարձ, երկրում էական ոչ մի բան չի փոխելու, արդեն ցույց է տալիս այն, որ իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը և <<չինովնիկի աթոռի>> հայտնի տեսությունը իր բացասական ազդեցությունն է թողել նրանց վրա և իհարկե սեփական ձախողումները խեղդել կորոնավիրուսի անվան տակ բնավ էլ ազնիվ չէ նրանց կողմից։ Համաճարակը մի քանի ամիս է, որ խառնել է աշխարհի ու այդ թվում Հայաստան աշխարհի խաղաքարտերը, բայց դրանից առաջ էլ մեր երկրում տնտեսական որեւէ առաջընթաց չի արձանագրվել, իշխանությունը չի կատարել ժողովրդին տված իր խոստումները։ Տարբեր քրեական գործեր, որոնք հարուցվում են նախկին իշխանության այս կամ այն ներկայացուցչի նկատմամբ, միայն այն պարագայում, երբ նրանք արդեն հատած են լինում Հայաստանի սահմանը խոսում է այն մասին, որ գործող իշխանությունը այս հարցում ևս ապիկար է։

Վերադառնալով Ծառուկյանի հայտարարությանը նշենք, որ անշուշտ այն քննադատաբար ընդունվեց գործող իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների կողմից, սակայն չունենալով ոչ մի առարկայական պատասխան ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդին, Փաշինյանը գործի դրեց մանր-մունր քայլականներին, նախարարներին, պատգամավորներին, իր անձնական ակտիվիստներին։ Մասնավորապես Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութերից հայտնի դարձած ամենայն հայոց կոռուպցիոն աներձագը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, քաղաքապետը, 120 կմ քայլած և պաշտոն ստացած իմքայլական քաղաքական գործիչները, և վարչապետի մամուլի խոսնակը, որի տակ իհարկե թաքնված է՝ անձամբ նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության Մանե Գևորգյանը Փաշինյանի հրահանգով փորձ էր անում մի շարք քրեական գործերով սպառնալ Ծառուկյանին։ Իհարկե սա ամբողջությամբ քայլականների ոճի մեջ է՝ շանտաժ, շոու և ապատեղեկատվություն։ Մոլորյալ քայլականների քաղաքական հիշոողությունն էլ է շատ կարճ պարզվեց, նրանք մոռացել են իհարկե, որ սովալլուկ հայացքներով 2018-ի հեղափոխության օրերին սպասում էին ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի որոշմանը, որից կախված էր նրանց այսօրվա պաշտոն ստանալ կամ չստանալու հարցը։ Ամենայն հայոց կոռուպցիոն աներձագը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ փորձեց փողոցային շանտաժի լեզվով գրառում կատարել ֆեսբուքում, բայց արի ու տես, որ ժողովուրդը լավ էլ հիշում է, թե ինչպես էին Փաշինյանների գերդաստանը տժժում Ծառուկյանի դստեր հարսանիքին՝ սկսած զուգարանային սելֆիներով, վերջացրած լավ քեֆ անելով։ Ինչևէ պետք է փաստենք, որ այդ պատասխանները ավելի մերկացրեցին իշխանական թիմին։

Հասարակությունը ականատես չեղավ որեւէ բովանդակային դիսկուրսի։ Շարքային շանտաժի էլեմենտներ պարունակող գրառումները փաստացի ցույց տվեցին, որ Գագիկ Ծառուկյանի ահազանգերը երկրի կործանման վերաբերյալ ճիշտ են։ 

Ինչու՞ իշխանությունը իր պատասխաններում այս հարցին չէր անդրադառնում, չէր փորձում ցույց տալ, որ դա այդպես չէ։ Չկան օրինակներ, որ տնտեսական աշխուժություն կա երկրում, որ Հայաստանը քայլ առաջ է։ Չեղան այդպիսի կտրուկ հակադարձումներ, որովհետեւ նման օրինակներ գործող իշխանությունը չունի։ Տեսարանների պակաս իհարկե անցնող երկու տարում չի եղել, բայց տեսարանով երկար ժամանակ հասարակությանը կերակրել քայլ արածները դժվար թե կարողանան։

Թե ինչպիսի զարգացումներ կունենան այս իրադարձությունները թերևս պարզ կդառնա առաջիկայում։ Առայժմ ակնհայտ է, որ գործող իշխանությունը այդպես էլ կառավարման փորձ ձեռք չբերեց։ Նրանց քայլը փողոցից տեղափոխվել է զուտ ֆեյսբուք։



loading...