ԱՀԿՆ փոխել է դիմակ կրելու վերաբերյալ իր պահանջները


ԱՀԿՆ փոխել է դիմակ կրելու վերաբերյալ իր պահանջները
Հունիս 6 12:32 2020

BBC-ն հաղորդում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխել է դիմակ կրելու իր խորհուրդները և նշել, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հանրային վայրերում հարկավոր է դիմակ կրել։

Նոր տվյալները ցույց են տալիս, որ դիմակները պատնեշ են ապահովում «հնարավոր վարակիչ կաթիլների» համար։

Կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը միևնույն ժամանակ նշել է, որ դիմակը վարակվելու հավանականությունը նվազեցնելու գործիքներից մեկն է միայն և չպետք է լիարժեք պաշտպանվածության սխալ զգացողություն հաղորդի։

Աշխարհի որոշ երկրներ արդեն խորհուրդ են տալիս կամ ստիպում են հանրային վայրերում դիմակ կրել։

Ավելի վաղ ԱՀԿ-ն ասում էր, որ առողջ մարդիկ կարող են հանրային վայրերում դիմակ չկրել։



loading...