Մեկ օրվա ընթացքում ՀՀ-ում գրանվել է կորոնավիրուսի վարակման 547 և մահվան 7 նոր դեպք․ Վարակվածների ընդհանուր թիվը 12․364


Մեկ օրվա ընթացքում ՀՀ-ում գրանվել է կորոնավիրուսի վարակման 547 և մահվան 7 նոր դեպք․ Վարակվածների ընդհանուր թիվը 12․364
Հունիս 6 10:58 2020

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12.364 դեպք, որոնցից.

3720-ն` առողջացած,

190-ը` մահվան ելքով,

8385 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:

Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 69ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 66.674 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։ Կատարվել է 1809 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 11.817, որից 3513-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 8052-ը, բացասական թեստերը եղել են՝ 63.459-ը, մահվան դեպքերը՝ 183-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 69-ը:



loading...