Դիմակից հրաժարվելու ընթացքում դու 100 տոկոսով կարող ես վարակվել. Աշոտ Ասատրյան


Դիմակից հրաժարվելու ընթացքում դու 100 տոկոսով կարող ես վարակվել. Աշոտ Ասատրյան
Հունիս 6 10:30 2020

Ես դեռ լուռ հետևում եմ համաճարակի ժամանակ քաղաքական խաղեր տվող, մարդկանց մոլորության մեջ գցող իրավիճակին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը։

«Մենակ մի բան ասեմ։ Էսօր հեռախոսս արդեն 4 անգամ լիցքավորման եմ դրել, որովհետև չեմ հասցնում ընկերներիս ու իրենց ընտանիքի անդամների զանգերին պատասխանեմ, ովքեր արդեն վարակվել են վիրուսով։

Նկարն էլ հատուկ նրանց համար, ովքեր ահավոր ծանր են տանում այս օրերին դիմակ կրելու փաստը, ովքեր ամեն տեսակ արդարացում ու մեղադրենք չեն խնայում դիմակի դեմ պայքարում։

Ուզենք, թե չուզենք, այս պահին դիմակը ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար միակ միջոցն է, որը քիչ թե շատ կարող է պաշտպանել ձեզ վիրուսից։ Այլ տարբերակ չկա, այլ տարբերակ դեռ չեն հորինել, դեռ չեն գտել մեկ այլ լուծում։ Այսինքն եթե դիմակով քո վարակվելու հավանականությունը ենթադրենք 50/50 է, ապա դրանից հրաժարվելու ընթացքում դու 100 տոկոսով կարող ես վարակվել, եթե այլ տարբերակ չես առաջարկում մարդկանց։

Առողջ եղեք։ Էդքան բան»,- գրել է նա։