Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը. Նաիրա Զոհրաբյան


Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը. Նաիրա Զոհրաբյան
Հունիս 6 10:00 2020

 

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Թե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը

Ֆեյսբուքը եռում է: Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների աննախադեպ ինքնաբռնկման դիմաց:
Մի ողջ կուսակցություն բերվեց մարտական պատրաստվածության և դուրս եկավ մարտական առաջնագիծ ընդամենը մեկ այլ կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: Ֆեյսբուքում աննախադեպ հրմշտոց է. իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից ստատուսա որ արտանետվում է արտաքին միջավայր: Պարզապես հիշեցի Լաո Ցզիին, ով վստահ էր, որ նա, ով ձեզ զայրացնում է, նա էլ իրականում ձեզ կառավարում է»: