ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է. «Հրապարակ»


ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է. «Հրապարակ»
Հունիս 6 09:03 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծի մեջ կար դրույթ, որն արգելում էր հասարակական կազմակերպություններին ունենալ տեսալսողական մեդիա. ինչո՞ւ՝ հարցրինք նախագծի համահեղինակ Վահագն Թեւոսյանին։ «Նման դրույթ, այո, կար, սակայն արդեն հանվել է»:

 

Ինչո՞ւ եք հանել։ «Որովհետեւ, ըստ էության, հասարակական կազմակերպությունը եւ տնտեսվարողը` շահույթ հետապնդող կազմակերպությունը, գրեթե նույն իրավազորություններն ունեն, տարբերությամբ, որ ուղղակի ՀԿ-ն շահույթ չի բաշխում, այլ շահույթը տնօրինում է կանոնադրական նապատակների համար, իսկ տնտեսվարողը շահույթը բաշխում է, իսկ եթե երկուսին էլ տնտեսվարման իրավասություն է տրված, ապա մեդիա-ծառայությանը դիտարկելով որպես տնտեսվարման ձեւ, զրկել ՀԿ-ներին դրա իրավունքից, կարծում եմ` իրավունքի խախտում է»:  

 

Տեղեկություններ կային, որ այդ դրույթը, որն արդեն հանվել է, անհանգստություն էր պատճառել սորոսականների, Բաց հասարակության հիմնադրամի հետ համագործակցող ՀԿ-ներին։ Նրանք կարծում էին, որ դա իրենց դեմ է, որ սահմանափակվի իրենց ազդեցության դաշտը: «Ես տեղյակ չեմ դրանից, նման հարցով ինձ որեւէ մեկը չի դիմել, եւ գտնում եմ, որ իրավունքներն ընդհանուր են»:

 

Էդ դեպքում ինչո՞ւ էր կանխավ այդ դրույթը ներառվել։ «Կանխավ կարող էինք դիտարկել, պարզապես այնտեղ նախապես գրված էր այլ բառ, որը հետո խմբագրվեց, գրված էր` «քաղաքական-հասարակական» եզրույթ, եւ քանի որ դիտարկել ենք, որ քաղաքականը կուսակցություններն են, ընդամենը տեխնիկական խնդիր է եղել՝ շտկել ենք, ուրիշ խնդիր չի եղել»: Իսկ մեր տեղեկություններով, «սորոսականները» պատրաստվել են բողոքի «նոտա» հղել, համոզված են եղել, որ առանց Փաշինյանի այդ դրույթը չէր լինի։ «Ձեր իրավունքն է հավատալ-չհավատալը, ես առաջին անգամ եմ նման բան լսում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



loading...