SARS-CoV-2 գենոմում մարդու սպիտակուց է հայտնաբերվել


SARS-CoV-2 գենոմում մարդու սպիտակուց է հայտնաբերվել
Հունիս 6 00:40 2020

«Իզվեստիան» հայտնում է, որ Քեմբրիջի կենսաֆիզիկոսները SARS-CoV-2 գենետիկ հաջորդականության մեջ մարդկային սպիտակուցներին նույնական 8 ամինաթթուներից կազմված հատված են հայտնաբերել:

 

Հետազոտողները նշել են այս հատվածի յուրահատկությունը՝ այն չի հանդիպում ոչ մի այլ տեսակի կորոնավիրուսի մոտ:

Ենթադրաբար, հենց սա էլ հանգեցնում է COVID-19-ի ներթափանցումը մարդու մարմին:

 

Ըստ գենետիկ, Գոտինգենի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Կրուտովսկու, SARS-CoV-2-ում մարդու սպիտակուցը կարող էր առաջանալ պատահական կամ արհեստական ներմուծմամբ:

Այն կարող էր նաև ունենալ միջանկյալ հյուրընկալող, որի մարմնում այն հարմարվել է բնական ընտրության և մուտացիայի միջոցով: Վերջին տարբերակը կարող է լինել վիրուսի արհեստական բազմացումը լաբորատորիայում:

Նշվում է, որ ուսումնասիրությունն իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ: