Հասար մուրազիդ. վարչապետ դարձար: Հիմա էլ խեղճ ոստիկաններին ես ժողովրդի դեմ հանում․ Շարմազանով


Հասար մուրազիդ. վարչապետ դարձար: Հիմա էլ խեղճ ոստիկաններին ես ժողովրդի դեմ հանում․ Շարմազանով
Հունիս 6 00:34 2020

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում, պարոն աննախադեպ։

Նիկոլ, ասում ես՝ ոստիկանը իրավունք ունի և պետք է ուժ կիրառի ժողովրդի դեմ։ Արդեն ոստիկանն էլ ժողովրդինը չէ՞։

Հասար մուրազիդ. վարչապետ դարձար: Հիմա էլ խեղճ ոստիկաններին ես ժողովրդի դեմ հանում։

Ոստիկանությունը հիմա չպետք է ուժ կիրառի, ոստիկանությունն ուժ պետք է կիրառեր, երբ Ռադիոտուն մտաք ու դռներն էիք ջարդում, որ այսօր այսպես ամբարտավանի նման քեզ չպահեիր։

Իսկ ոստիկաններին և մեր ժողովրդին կոչ եմ անում ու խնդրում հարգալից լինել միմյանց նկատմամբ։
     Ոստիկանը ժողովրդինն է, ոչ թե՝ Նիկոլինը։ Շուտով Նիկոլը դրանում կհամոզվի»:



loading...