Վիետնամում 24 կարատանոց ոսկով պատված 5-աստղանի հյուրանոց է բացվել (լուսանկարներ)


Վիետնամում  24 կարատանոց ոսկով  պատված 5-աստղանի հյուրանոց է բացվել (լուսանկարներ)
Հունիս 5 17:23 2020

Վիետնամում 5-աստղանի հյուրանոց է բացվել, որը և՛ արտաքինից, և՛ ներսից 24 կարատանոց ոսկով է պատված:

Dolce Hanoi Golden Lake անունը կրող հյուրանոցը 25 հարկ է:Գտնվում է մայրաքաղաք Հանոյի կենտրոնում:Հյուրանոցի ներսի դռները, պատերը, առաստաղը, ինտերիերի այլ տարրեր, ինչպես նաև ճակատային հատվածի որոշ մաս 24 կարատանոց ոսկով է պատված։ 

Հյուրանոցը կառուցելու համար պահանջվել է 10 տարի։ Հյուրանոցում 342 համար կա, որոնցում գտնվող կահույքը, լոգարանները և անգամ զուգարանակոնքերը ոսկեզօծ են։