«Ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա՞ արդյոք»․ Էդմոն Մարուքյան


«Ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա՞ արդյոք»․ Էդմոն Մարուքյան
Հունիս 5 13:10 2020

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օգտատեր Մանուել Մանուկյանի տարածած տեսանյութին, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները, դիմակ չունենալու համար, բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ։ «Լավ դե սա անելու բան չէ... ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա՞ արդյոք: Հուսով եմ` արագ ծառայողական քննություն կսկսվի ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասով»:



loading...