Ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել. 17-ամյա Վադգեսին եւ 49-ամյա Կարինեին


Ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել. 17-ամյա Վադգեսին եւ 49-ամյա Կարինեին
Հունիս 5 08:10 2020

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 4-ին, ժամը 23.25-ին, Սիսակյան փողոցից բերման են ենթարկել 17-ամյա Վարդգես Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 4-ին, ժամը 10.30-ին, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղից բերման են ենթարկել 49-ամյա Կարինե Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: