Գիտե՞ք՝ ինչ է փոխվել կորոնավիրուսային այս ամիսներին. Արսեն Թորոսյան


Գիտե՞ք՝ ինչ է փոխվել կորոնավիրուսային այս ամիսներին. Արսեն Թորոսյան
Հունիս 5 01:00 2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր էջում կիսվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անհետաձգելի ընդունարանի բաժանմունքի վարիչ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի հարցազրույցից մի հատվածով.

«[...]Գիտե՞ք՝ ինչ է փոխվել կորոնավիրուսային այս ամիսներին։ Մեր կյանքում ավելացել է «շնորհակալություն» բառը։ Մարդիկ սկսել են շատ հաճախ մեզ շնորհակալություն հայտնել, ինչը շատ է զարմացնում։ Նախկինում մարդուն փրկելու համար մենք անում էինք անհնարը, եւ շատ հաճախ երախտիքի խոսքերի փոխարեն մեզ ասում էին, որ դա մեր պարտքն է։ Հիմա անընդհատ ենք լսում այդ «շնորհակալություն» բառը։ Նույնիսկ զարմանում ենք, երբ մարդուն փրկել չի հաջողվում, բայց միեւնույնն է, զանգահարում եւ շնորհակալություն են հայտնում, որ մենք փորձել ենք։ Սա իսկապես չափազանց կարեւոր է:[...]»:



loading...