Թուրքիան հունիսին կվերսկսի չվերթները որոշ երկրների հետ


Թուրքիան հունիսին կվերսկսի չվերթները որոշ երկրների հետ
Հունիս 4 23:08 2020

Reuters-ը հայտնում է,որ Թուրքիան նախատեսում է հունիսին վերականգնել չվերթները մոտ 40 երկրներ և արդեն 15 երկրների հետ օդային փոխադրումների նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել, հայտարարել է տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն։

Կարաիսմայիլօղլուն ասել է, թե հունիսին թռիչքները կվերականգնվեն հինգ փուլով՝ հավելելով, որ Թուրքիան անվտանգ թռիչքները վերականգնելու շուրջ բանակցություններ է վարում 92 երկրների հետ։

Նրա խոսքերով՝ հունիսի 10-ին կվերականգնվեն չվերթները Բահրեյն, Կատար եւ Հունաստան։ Թռիչքները 17 ուղղություններով, այդ թվում՝ Գերմանիա, Ավստրիա, Խորվաթիա եւ Սինգապուր, կվերսկսվեն հունիսի 15-ին։ Եւս 16 երկրներ թռիչքները կսկսվեն հունիսի 20-ին, 22-ին եւ 25-ին, այդ թվում՝ Հարավային Կորեա, Կատար, Նիդեռլանդեր, Նորվեգիա եւ Բելգիա։

Երկրները, որոնց հետ Անկարան փոխադարձ չվերթների հարցում հասել է նախնական համաձայնության, 15-ն են, այդ թվում՝ Իտալիան, Սուդանը, ԱՄԷ-ն, Ալբանիան, Բելառուսը, Հորդանանը եւ Մարոկկոն։