Չինաստանում դանակով զինված պահակը հարձակվել է աշակերտների ու աշխատողների վրա․ կա 40 վիրավոր


Չինաստանում դանակով զինված պահակը հարձակվել է աշակերտների ու աշխատողների վրա․ կա 40 վիրավոր
Հունիս 4 12:37 2020

Չինաստանի հարավում այսօր առավոտյան դանակով զինված պահակը հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների ու աշխատակիցների վրա: Նվազագույնը 40 մարդ է տուժել: Հաղորդում է Sina-ն:

Նշվում է, որ հարձակվողին հաջողվել է ձերբակալել:

Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել Հուանսի-Չժուան շրջանում: Տուժածների թվում կան երեխաներ: Վնասվածքներ է ստացել նաև ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը:

Ծանր վիճակում է 3 անձ, այդ թվում՝ 1 աշակերտ:

Հարձակման վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են հարձակվողին, իսկ շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել վիրավորներին:

Global Times @globaltimesnews
 
 

: All 39 injured victims of a primary school knife attack in S.China have been sent to local hospitals for treatment, two are badly wounded. Investigation underway. https://www.globaltimes.cn/content/1190529.shtml 

 
Embedded video
 
25 people are talking about this