Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
Հունիս 4 07:17 2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov կայքում:

 
 

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 801 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 644:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2424 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 304-ը: