Տեսչական մարմինները կայացրել են 1 532 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում


Տեսչական մարմինները կայացրել են 1 532 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Հունիս 3 22:37 2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 2-ի դրությամբ  կայացվել է  1 532 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է   20 952 ստուգում,  որից միայն 811-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։