ԱՀԿ-ն կանխատեսել է, որ COVID-19-ի երկրորդ ալիքի ավելի մեծ սպառնալիք կա


ԱՀԿ-ն կանխատեսել է, որ COVID-19-ի երկրորդ ալիքի ավելի մեծ սպառնալիք կա
Հունիս 3 22:15 2020

РИА Новости-ն փոխանցում է․որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսել է, որ COVID-19-ի երկրորդ ալիքի ավելի մեծ սպառնալիք կա: Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն:

«Երկրորդ ալիքն անխուսափելի չէ, սակայն ավելի մեծ թվով երկրներ են սահմանափակումները չեղարկում, ու COVID-19 համավարակի երկրորդ ալիքի ակնհայտ սպառնալիք կա, եթե այն չկանխվի, ապա երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել»,- հայտարարել է Քլյուգեն:

Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի զարգացման համար ամենահավանական սցենարներից մեկի համաձայն աշնանը կլինի հիվանդության երկրորդ ալիքը՝ պայմանավորված այն փաստով, որ աշունը սուր շնչառական վարակների շրջան է:



loading...