Անհայտ փաստեր հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի մասին


Անհայտ փաստեր հանճարեղ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի մասին
Հունիս 3 22:06 2020

Ալբերտ Էյնշտեյնը տեսաբան ֆիզիկոս է, տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը, ով արժանացել է Նոբելյան մրցանակի 1921 թվականին: Նա ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում:

 
Իրականում ի՞նչ գիտենք մենք այս հանճարի մասին

Էյնշտեյնը բավականին թույլ ունակություններով երեխա էր, քանի որ նրա մայրիկի հղիության ընթացքում բարդություններով են եղել: Նրա հսկայական գլուխը ծննդաբերության ժամանակ շատ է խանգարել բժիշկներին: Ալբերտը մինչ 4 տարեկանը ոչինչ չի խոսել: Դրանից հետո էլ, թվում էր, թե արդեն պետք է խոսի, բայց արի ու տես, որ երեխան շատ քիչ էր խոսում:

1952 թվականին, երբ մահացավ Իսրայելի առաջին նախագահ Հայմ Վեյցմանը, երկրի փոխվարչապետը Էյնշտեյնի թեկնածությունն է առաջադրել երկիրը կառավարելու համար: Նա ասում էր, որ այդ տղան երկրի համար պետք է անի այն, ինչ անում է ֆիզիկայի համար: Սակայն գիտնականը հրաժարվում է պատվավոր պաշտոնից՝ ասելով, որ ինքը չունի երկիրը կառավարելու հատկություններ:

Էյնշտեյնը մահացել է 1955 թվականին՝ 76 տարեկան հասակում: Նրան շտապ վիրահատություն էր անհրաժեշտ․ եթե վիրահատվեր, կապրեր ևս մի քանի տարի: Սակայն հանճարը հրաժարվում է՝ ասելով, որ ցանկանում է հեռանալ կյանքից այն ժամանակ, երբ դա կցանկանա իր մարմինը: Կյանքը արհեստականորեն երկարացնելն իր համար անիմաստ է: Դա է իր ճակատագիրը, իր ժամանակը, որպեսզի կյանքից հեռանա: Նրա խոսքերով՝ նա դա արել է շատ դասական ձևով: 

Մահանալուց 7 ժամ անց Թոմաս Հարվերն առանց հարազատների թույլտվության հանում է հանճարի ուղեղը և այն տանում փորձաքննության: Մի նահանգից մյուս նահանգ փորձագետն իր հետ էր տանում Էյնշտեյնի ուղեղը:

Ի վերջո, նախորդ դարասկզբի 90-ականների վերջին հանճարի ուղեղը գտել են Փրինթսորյան համալսարանի լաբորատիորիայում:

Հանճարեղ ֆիզիկոսն ապօրինի կապից դուստր ուներ: Միլևա Մարիչի հետ հարաբերությունները նա օրինականացրել է երեխայի ծննդից մեկ տարի անց: Հետաքրքիր է, որ երեխայի մասին էլ ոչինչ հայտնի չէ: Այդ ընթացքում Մարիչն ապրում էր ծնողների հետ: Ավելի շուտ երեխան կա՛մ մահացել է, կամ էլ որդեգրել են: Դրանից մեկ տարի անց՝ 1903-ին, Էյնշտեյնն ու Մարիչը Բեռնում ամուսնանում են, իսկ 1904-ին ծնվում է նրանց երկրորդ երեխան՝ Հանս Ալբերտը:

Էյնշտեյնը կնոջ՝ Միլևա Մարիչի հետ

Մինչ քնի մեջ մահանալը Էյնշտեյնը գերմաներեն նախադասություն է ասել բուժքրոջը, սակայն վերջինիս գերմաներեն չիմանալու պատճառով հանճարի վերջին խոսքերը կորել են: 

Էյնշտեյնը հաճախ էր երազում կանանց բանակում ծառայելու մասին, և ասում էր՝ եթե մի ամբողջ բանակում ծառայեն կանայք, ապա դա հակառակորդի համար ուղղակի դժոխք կլինի: 1931 թվականին գրված էսսեում գիտնականը նշում է, որ հաջորդ անգամ կանայք պետք է պատերազմի գնան տղամարդկանց փոխարեն: Ֆիզիկոսի կարծիքով կանայք հիանալի զինվորներ կլինեն: 

 Էյնշտեյնն ու Մարի Կյուրին

Ամենախելացի տղան չի կարող ուշադրություն դարձնել այնպիսի անիմաստ բաներին, ինչպիսիք են անձրևանոցն ու զուգագուլպաներն: Էյնշտեյնը բացարձակ ուշադրություն չէր դարձնում այդպիսի բաներին, քանի որ դրանք իր համար անիմաստ ու անօգուտ էին: 

1921-ին Էյնշտեյնը Հերբերտ Հոլդշթեյնից հեռագիր է ստանում: Վերջինս ցանկանում էր իմանալ՝ արդյո՞ք գիտնականը հավատում է Աստծուն, և առաջարկեց նրան, որ 50 բառով պատասխանի այդ հարցին: Էյնշտեյնին բավականացրեց 24 բառ.

«Ես հավատում եմ Սպինոզային, ով իրեն դրսևորում է բնական ներդաշնակության մեջ, այլ ոչ թե Աստծուն, ով զբաղվում է մարդկանց կյանքով ու ճակատագրով»: