Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին. Փաստինֆո


Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին. Փաստինֆո
Հունիս 3 22:04 2020

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու Գագիկ Խաչատրյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի։ 

Խաչատրյանի գործարար որդիները պահանջում են պարտավորեցնել վարչապետի աշխատակազմին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին ու մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հայցադիմումի առարկան ՀՀ վարչապետի անունից մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն է։

«ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն»,- ապրիլի 28-ին հայտարարել է Մանե Գևորգյանը։

Ընդդեմ Վարչապետի աշխատակազմի հայցադիմում են ներկայացրել Գագիկ Խաչատրյանը և նրա գործարար որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները։



loading...