Հայկական տպագրության պատմությունը Թուրքիայում


Հայկական տպագրության պատմությունը Թուրքիայում
Հունիս 3 22:00 2020

Հայերն առաջիններից մեկն էին, ովքեր սկսել են օգտագործել Գուտենբերգի հայտնագործությունից։ Սկսած 1512 թվականից՝ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ գործում էին հայկական համայնքներ, տպարաններ են բացվել, և հայերենով գրքեր են տպագրվել։

 

Օսմանյան կայսրության տարածքը ևս բացառություն չէր։ Հայերեն առաջին գիրքը կայսրությունում տպագրվել է 1567 թ. Կոստանդնուպոլսում։ Ժամանակի ընթացքում Կոստանդնուպոլիսը դարձավ հայկական գրատպագրության հիմնական կենտրոններից մեկը և շարունակեց այդ «դիրքում» մնալ մինչև 20-րդ դարի սկզբերը։

Աբգար Թոխատեցու (1568-1569) և Երեմիա Քյոմյուրճյանի (1677-1678) կողմից պագրական կարճատև գործունեություն ծավալելուց հետո 17-րդ դարում Կոստանդնուպոլսում հիմնվեցին և տպագրության ոլորտում մշտական գործունեություն սկսեցին Գրիգոր Մարզվանացին և Աստվածատուր Կոստանդնուպոլսցին, ովքեր երկար տարիներ շարունակ ակտիվորեն աշխատում էին։

Ականավոր արևմտահայ տպագրիչներ էին նաև Պողոս Արաբյանը, Սարգիս Դպիրը, Չինչին Հովհաննեսը և այլք։ Մինչև 1800 թվականը միայն Կոստանդնուպոլսում տպագրվել է շուրջ 350 անուն հայկական գիրք։

Վաղ կրոնական-հոգևոր գրքերի հետ միասին տպագրվում էին նաև հեղինկային և թարգմանված պատմական, գեղարվեստական, գիտական, դասագրքային աշխատություններ և՛ նոր հայերենով, և՛ հին հայերենով։

Հայ տպագրիչները հիմնված են եղել հիմնականում Իզմիրում, Արմաշում, Վանում, Մուշում, Ադանայում, Ադրիանապոլսում, Կարինում, Երզնկայում, Խարբերդում, Ամասիայում, Այնթափում և այլուր։

Հայերի ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանում և հայաբնակ այլ քաղաքներում գործող տպարանները փակվեցին։ Ոչնչացվեցին հարյուրավոր տպագիր գրքեր, գրադարաններ և մատենադարաններ, այրվեցին հազարավոր հայկական աշխատություններ։