Վրաստանի վարչապետ Գախարիան պաշտոնաթող կլինի․ Քննարկում են նոր վարչապետ ընտրելու հարցը


Վրաստանի վարչապետ Գախարիան պաշտոնաթող կլինի․ Քննարկում են նոր վարչապետ ընտրելու հարցը
Հունիս 3 21:34 2020

Ըստ վրացական  «Մթավարի արխի» հեռուստաալիքի՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռանում է իր պաշտոնից. Բիձինա Իվանիշվիլին և Գախարիան նախօրեին հանդիպել են: 

Ըստ հեռուստաալիքի՝ Իվանիշվիլին պահանջել է վարչապետի հրաժարականը, ինչը Գախարիան մերժել է: Այնուամենայնիվ, կայացվել է որոշում, որ Գախարիան այլևս չի լինի վարչապետ հունիսի 20-ից հետո:

Նոր վարչապետի պաշտոնի համար երեք թեկնածու է դիտարկվում՝ Անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլի, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանի և Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլի:

Կառավարության աշխատակազմը չի հաստատում այս տեղեկատվությունը: