Սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձեւավորումը. Փաշինյան


Սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձեւավորումը. Փաշինյան
Հունիս 3 21:09 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է.

 

«Պարետատան որոշմամբ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր։
Սիրելի քաղաքացիներ, հանրային վերահսկողության ֆլեշմոբի արդյունքում հաջողվեց իրականացնել մինի հեղափոխություն. արդյունքում արձանագրեցինք կարգապահության տեսանելի փոփոխություն։ Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը։ Սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձեւավորումը»։