4-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ


4-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ
Հունիս 3 20:35 2020

Հունիսի 2-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ:

ՊՆ-ից  հայտնում են, որ մարտական հրաձգությամբ անցկացված վարժանքների շրջանակում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու դաշտային պայմաններում գործելու հմտությունները, կատարելագործվել է նրանց մասնագիտական պատրաստության մակարդակը, կրակի վարման արդյունավետությունը: