Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն


Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն
Հունիս 3 20:30 2020

Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն

2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի, Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի նկատմամբ Երեւանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը»,- գրել է խոսնակը։