Փարաքար գյուղում կորոնավիրուսից մահացածը 62-ամյա տղամարդ է


Փարաքար գյուղում կորոնավիրուսից մահացածը 62-ամյա տղամարդ է
Հունիս 3 20:26 2020

Փարաքար գյուղում կորոնավիրուսից մահացածը 62-ամյա տղամարդ է, որն ունեցել է սրտանոթային ուղեկցող հիվանդություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը։  

Ընդհանուր առմամբ, Փարաքար գյուղում 15 վարակակիր է գտնվում ինքնամեկուսացման մեջ, մեկ հոգի բուժվում է հիվանդանոցում։ Թայրով գյուղում, գյուղապետի տեղեկացմամբ, 6 վարակակիր կա, որոնցից միայն 2-ը գտնվում են հիվանդանոցում։