Վրաստանը մտադիր է գնել մի քանի հարյուր հատուկ տեխնիկա. Ղարիբաշվիլի


Վրաստանը մտադիր է գնել մի քանի հարյուր հատուկ տեխնիկա. Ղարիբաշվիլի
Հունիս 3 17:44 2020

«Այս տարի նախատեսում ենք ձեռք բերել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող մի քանի հարյուր նոր հատուկ տեխնիկա և փոխարինել ունեցածը»,- «Ռուսթավի-2» ՀԸ-ի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի տարածումից հետ երկրի ՊՆ-ն մեծ ներդրումներ է ունեցել կանխարգելման աշխատանքներում, սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ:

«Այս տարվա առաջին խնդիրներից մեկը կլինի սարքավորումների արդիականացումը, տեխնիկայի նորացումը: Մասնավորապես, մտադիր ենք ձեռք բերել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանող մի քանի նոր հատուկ տեխնիկա, որպեսզի բանակը կարողանա պատշաճ կերպով կատարել իր առաջ դրված խնդիրը»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: