Սեւանում մուտք ու ելքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է մինչեւ հունիսի 10-ը


Սեւանում մուտք ու ելքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է մինչեւ հունիսի 10-ը
Հունիս 3 16:15 2020

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում պարետի որոշմամբ գործող սահմանափակումները երկարաձգվել են եւս մեկ շաբաթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հայտնում է  մարզպետ Գնել Սանոսյանը ։

«ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սեւան համայնքի վարչական եւ տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է եւս մեկ շաբաթով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի հունիսի 10-ը` ժամը 23:59-ը»,- գրել է նա։