Լարված իրավիճակ «Մեյմանդար»-ի շուկայում․ ոստիկաններն անցել են գործի


Լարված իրավիճակ «Մեյմանդար»-ի շուկայում․ ոստիկաններն անցել են գործի
Հունիս 3 02:14 2020

Արմավիրի  մարզի  տարածքում գտնվող «Մեյմանդար» անվամբ մթերքի շուկայում այս մասին իրավիճակը բավականին լարված է։ Քիչ առաջ ստացանք ահազանգ այն մասին, որ տասնյակ ոստիկաններ մտել են շուկայի տարածք և փորձում են հեռացնել գյուղացիներին։ Մեզ ահազանգած քաղաքացին հայտնեց, որ շուկայի աշխատակիցները որոշման հետ չեն համաձայնում, ընդդիմանում են, սակայն ոստիկանները ունեն խիստ հանձնարարական, որ շուկան չի գործելու։
Մեզ նաեւ հայտնեցին, որ կարմիր բերատավորները եւս այս պահին գտնվում են շուկայում եւ փորձում են ամեն գնով հեռացնել աշխատակիցներին շուկայի տարածքից։ Նույն իրավիճակն է նաեւ Մալաթիայի շուկայում։

Հիշեցնենք, որ «Մեյմանդար» կոչվող շուկայի աշխատակիցները, երեկ՝ հունիսի 2-ին եւս բողոքի ակցիա էին իրականացրել, հայտարարելով, որ չեն կարող չաշխատել։ Իրավիճակը այդ ժամանակ եւս լարված էր։

 

Հավելենք, որ պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ճեպազրույցով եւ հայտարարել, որ հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևելու են շատ կոշտ։

«Այսուհետ հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևելու ենք շատ կոշտ՝ հաշվի չառնելով որևէ փաստարկ: Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում, ապա նախապես պետք է մտածի, որ վաճառքը պետք է կազմակերպի պարետատան սահմանած կանոններով, որպեսզի խուսափի արգելիքից ու տնտեսական վնասներից»,- ասել էր Փաշինյանը, օրինակ բերելով առևտրի վայրերում, երբ կանոնների խախտում է արձանագրվում ու որոշվում է փակել այն, փաստարկ են բերում, թե այդ դեպքում կփչանա առևտուր անողների մթերքը, ու տնտեսական վնասներ կկրեն:



loading...