Forbes ամսագիրը Վրաստանը ներառել է համաճարակից հետո տուրիստական 7 անվտանգ երկրների շարքում


Forbes ամսագիրը Վրաստանը ներառել է համաճարակից հետո տուրիստական 7 անվտանգ երկրների շարքում
Հունիս 3 00:52 2020

Georgia-News-ը հայտնում է, որ Forbes ամսագիրը Վրաստանին ներառել է յոթ երկրների շարքում, որոնք կարող են հիմնական տուրիստական ​​ուղղություններ դառնալ կորոնավիրուսային համավարակից հետո:

Rising Stars in Travel վերնագրով հոդվածում Վրաստանից բացի  հիշատակվում է Եթովպիայի, Իրանի, Մյանմարի, Ֆիլիպինների, Սլովենիայի եւ Թունիսի հետ միասին:

«Վրաստանն արդեն կովկասյան տարածաշրջանի ամենաիդիլիական ուղղություններից մեկը դառնալու ճանապարհին է: Սկսեք ձեր ճանապարհորդությունը երկրի մայրաքաղաքից: Թբիլիսին հմայիչ քաղաք է, որը լի է Մտկվարի գետի երկայնքով տեղակայված հին եկեղեցիներով եւ ռեստորաններով»,- նշվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը նաեւ խորհուրդ է տալիս այցելել երկրի արեւմուտքում գտնվող փոքրիկ գեղեցիկ քաղաքներ, վայելել վրացական գեղեցիկ բնությունը, ինչպես նաեւ համտեսել վրացական գինին, քանի որ Վրաստանը երկրի ամենահին գինեգործական տարածաշրջաններից մեկն է:

Հուլիսի 1-ից Վրաստանը կբացի իր սահմանները զբոսաշրջության համար, բայց ոչ բոլորը կկարողանան գալ երկիր, հարցազրույցում պարզաբանել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրտավան: Նա շեշտել է, որ Վրաստանը զբոսաշրջիկների է սպասում այն երկրներից, որտեղ համաճարակաբանական իրավիճակը քիչ թե շատ նման է վրացականին:

Հյուրանոցների եւ բնակարանների համար Վրաստանի առողջապահության նախարարությունը հատուկ կանոններ է հաստատել, որոնք պետք է ապահովեն զբոսաշրջիկների եւ տեղի բնակչության անվտանգությունը կորոնավիրուսի համավարակի համատեքստում:



loading...