Գոնե հիմա կարող էր պատասխանատվություն ստանձնել, հիվանդ չձևանալ ու գործ անել․ Միհրան Հակոբյան


Գոնե հիմա կարող էր պատասխանատվություն ստանձնել, հիվանդ չձևանալ ու գործ անել․ Միհրան Հակոբյան
Հունիս 3 00:18 2020

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու ՀՀ վարչապետի գործելաոճին, մասնավորապես՝ իր ֆեյսբուքյան էջում, իր դիտարկմամբ, հակահամաճարակային կանոնները խախտած անձանց մասնակցությամբ տեսանյութերն ու լուսանկարները հրապարակելուն։

«Կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ կերպով տապալած Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման և մահերի համար հենց հիմա մեղավոր է նշանակում ժողովրդին: Իր տրամաբանությանբ՝ իր գործի անունը ոչինչ չանելն է, ադամանդի, ծխախոտի ու զենքի կանտրաբանդայով զբաղվելն է ու հարկատուի հաշվին օլիգարխի կյանքով ապրելը: Իսկ ժողովուրդը մեղավոր է, որ կորոնավիրուսը տարածվում է:

Ընդհանրապես, ինչու՞ են ողջ աշխարհում մարդիկ իշխանություն ստանձնում և պետական պաշտոնյա դառնում: Մի մասը՝ որ իշխանութուն ունենան՝ իրենց ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու համար: Մյուս մասը՝ որ մի գործ անեն և փառք ու պատվի արժանանան: Երրորդ մասը՝ նախորդ երկուսը միասին վերցրած»,- գրել է Հակոբյանը և դիտարկում արել՝ ինչի՞ն էր պետք իշխանությունը Նիկոլ Փաշինյանին:

«Ծրագիր չուներ, չունի և չի ունենալու, որովհետև մի լավ բան մտածելու, նախագծելու, հաշվարկելու և իրականացնելու համար ակնհայտորեն ինտելեկտուալ կարողությունները չեն ներում: Գաղափար-գաղափարախոսությունից չխոսենք. այստեղ զրո է, առանց ամաչելու ասում է, որ «իզմեր» չունի, այսինքն՝ շատ ուղիղ խոստովանում է, որ պատեհապաշտ է»,- գրել է նա և հավելել․ «Նա ստախոս է,  պատիվ չի կարող ունել, նամուս-թասիբ, արժանապատվություն... սին հասկացություններ են իր համար: Լավ, ինչի՞ն էր պետք իշխանությունը՝ կարտաբանդայից եկած երկու կոպեկի՞, լավ տան ու լավ մեքենայի՞»:

«Գոնե հիմա կարող էր պատասխանատվություն ստանձնել, հիվանդ չձևանալ ու գործ անել: Ժամ առաջ փակեր երկիրը, ամեն ինչ փակեր և հազարավոր մարդկանց ապրելու շանս տար: Բայց ոչ. նա իբր թե հիվանդ է, փախել, մտել է տուն ու ֆեյսբուքով ժողովրդի վրա մուննաթ է գալիս իր իսկ խայտառակ ձախողումների համար: Ճիշտ են ասում, որ շուտով հայտարարելու է՝ ժողովուրդ, դուք եք մեղավոր, որ իմ նման պատուհասին ձեր ուսերի վրա բերեցիք ձեր գլխին դրեցիք»: