ՀՀ քաղավիացիայի կողմից արտոնագրված ընկերությունների՝ ԵՄ սև ցուցակում հայտնվելը խայտառակություն է, սա հարված է ՀՀ իմիջին․ Արման Աբովյան


ՀՀ քաղավիացիայի կողմից արտոնագրված ընկերությունների՝ ԵՄ սև ցուցակում հայտնվելը խայտառակություն է, սա հարված է ՀՀ իմիջին․ Արման Աբովյան
Հունիս 2 21:45 2020

Հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ տարածքում չվերթներ իրականացնելու արգելքի որոշումն ուղղակի խայտառակություն է։ Սա հարված է ՀՀ իմիջին։ Այս մասինTert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Իրականում խայտառակ իրավիճակ է, երբ կարդում ես այն պետությունների ցանկը, որոնք ևս ընդգրկված են ԵՄ սև ցուցակում՝ Աֆղանստան, աֆրիկյան պետություններ․․․ Ես ոչ մի դեպքում նպատակ չունեմ նսեմացնելու, վիրավորելու այդ պետություններին, սակայն կարծում եմ՝ եթե մենք մեզ դիրքավորում ենք որպես մի պետությունը, որտեղ ժողովրդավարություն է, ռեֆորմներ են և այլ բազմաթիվ լավ բաներ, ապա մի քիչ այլ հարևանությունը մեզ կսազեր այս պարագայում։ Ինչևիցե, ունենք բավականին լուրջ իրավիճակ, մեղմ ասած»,- նշեց Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն ավիաընկերությունների ցանկ է հրապարակել, որոնց որոշակի վերապահումներով արգելվում է չվերթներ իրականացնել ԵՄ տարածքում: Անվտանգության համապատասխան կանոնների չապահովման պատճառով ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ են հայտնվել նաև Հայաստանի իշխանությունների կողմից լիազորված բոլոր ավիաընկերությունները, որոնց թվում են «Արմենիա», «Արմենիան էյրվեյս», «Արմենիան հելիքոփթերս», «Ատլանտիս Արմենիան էյրվեյս», «Ատլանտիս յուրոփիան էյրվեյս», «Մարս ավիա» և «Սքայբոլ» ընկերությունները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում: