Տեսչական մարմինները կայացրել են 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում


Տեսչական մարմինները կայացրել են 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Հունիս 2 21:26 2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 1-ի դրությամբ կայացվել է  1 393 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է   20 141 ստուգում,  որից միայն 681-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։