«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում թեստավորել բոլոր լրագրողներին, որոնք կոնտակտ են ունեցել վարչապետի հետ


«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում թեստավորել բոլոր լրագրողներին, որոնք կոնտակտ են ունեցել վարչապետի հետ
Հունիս 2 21:12 2020

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն առողջություն է մաղթում վարչապետին, նրա ընտանիքին և բոլոր վարակվածներին։

Վարչապետը անցյալ 14 օրում ակտիվ գործունեություն է ծավալել, ինչը, փաստացի, նշանակում է, որ շատ լրագրողներ այս պահին գտնվում են ռիսկային գոտում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում թեստավորել բոլոր լրագրողներին, որոնք կոնտակտ են ունեցել վարչապետի հետ կամ վերջինիս հետ շփում ունեցած մարդկանց հետ։

Սա լրագրողների անվտանգ աշխատանքը շարունակելու հիմնական պայմանն է։



loading...