Նախորդ տարի ներքին զբոսաշրջության 41 տոկոս աճ ենք ունեցել, դժգոհ չենք լինի, եթե այս տարի 150 տոկոս ունենանք. Փաշինյան


Նախորդ տարի ներքին զբոսաշրջության 41 տոկոս աճ ենք ունեցել, դժգոհ չենք լինի, եթե այս տարի 150 տոկոս ունենանք. Փաշինյան
Հունիս 2 20:56 2020

Հայաստանում ներքին զբոսաշրջության շատ մեծ պոտենցիալ կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Նախորդ տարի 41 տոկոս աճ ենք ունեցել: Դժգոհ չենք լինի, եթե այս տարի 150 տոկոս աճ ունենանք: Պարզապես պետք է հակահամաճարակային իրավիճակը շատ խիստ վերահսկվի»,-ասաց նա: