Իմ եւ իմ ընտանիքի անդամների զգացողությունը լավ է, որեւէ շոշափելի, վառ արտահայտված ախտանիշ չկա. Փաշինյան


Իմ եւ իմ ընտանիքի անդամների զգացողությունը լավ է, որեւէ շոշափելի, վառ արտահայտված ախտանիշ չկա. Փաշինյան
Հունիս 2 19:36 2020

Մենք շարունակում ենք մեկուսացած մնալ, մեր ընտանիքի անդամների զգացողությունը լավ է, մեզնից ոչ մեկը չունի որեւէ շոշափելի վառ արտահայտված ախտանիշ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ամեն դեպքում պետք է սպասենք, տեսնենք՝ մեր առողջական վիճակը ինչ զարգացում է ունենում»,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքը շարունակում է աշխատել. «Իմ աշխատանքային գրաֆիկից առայժմ դուրս են մնացել միայն ընդունելությունները: Եթե սրացում չլինի առողջական վիճակի, նույն ռեժիմով կշարունակեմ աշխատել»,-ընդգծեց Փաշինյանը: