Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու համար ԱՆ-ն կդիմի իրավապահներին


Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու համար ԱՆ-ն կդիմի իրավապահներին
Հունիս 2 15:42 2020

Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել էին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։

 

Factor.am-ը հրապարակված տվյալների իսկության և նախարարության հետագա անելիքների վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։

Նիկողոսյանը հաստատել է, որ տվյալները իրական են․

«Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը․․․ կարծեմ ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։ Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»: