Հունիսի 1-ից ԻԻՀ սովորական անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ մուտք գործելու համար ազատվում են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից


Հունիսի 1-ից ԻԻՀ սովորական անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ մուտք գործելու համար ազատվում են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից
Հունիս 2 15:34 2020
Իրանում ՀՀ դեսպանությունը  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 31-ին ավարտվել է ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և ս.թ. հունիսի 1-ից ԻԻՀ սովորական անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ մուտք գործելու համար ազատվում են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:

«Միաժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն և Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել միայն հետևյալ անձինք.
1. ՀՀ քաղաքացիներ,
2. ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամներ հանդիսացող անձինք /ամուսին, ծնող և զավակ (որդեգրող ու որդեգրված)/,
3. ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձինք,
4. Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները,

5. Այն անձինք, ում ՀՀ պարետի որոշմամբ, հաշվի առնելով տարբեր երկրներում (տարածքներում)
համաձարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է մուտք գործել ՀՀ,

ՀՀ պարետի որոշմամբ այլ առանձնահատուկ դեպքերում նույնպես կարող է թույլատրվել օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՀՀ»,- նշված է գրառման մեջ: